Բաժիններ՝

«Ունենալու ենք եկամտահարկի նվազեցում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու հարցը, որը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում: «Ֆեյսբուբ»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում: «Մենք գիտենք, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է և անարդյունավետ: Ես զգում եմ, թե որքան դանդաղաշարժ է մեր պետական համակարգը, որ երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ»,- ընդգծեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս