Բաժիններ՝

Գրպանահատություններ՝ Երևանում

Օգոստոսի 21-ին գրպանահատության կասկածանքով երկու հոգու բերման են ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի՝ 6-րդ բաժանմունքի աշխատակիցները:

Առաջին դեպքը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 12-ին: 50-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ երեկոյան ժամը յոթի կողմերը 58 համարի ավտոբուսում իր պայուսակից գողոցել են դրամապանակը: Կուտակային քարտերից զատ կնոջ կորուստը կազմել էր 25 հազար դրամ:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչ, 48-ամյա Արմեն Ա.-ն: Բերման ենթարկվելով՝ նա խոստովանել է արարքը և ստորագրությամբ բաց թողնվել:

Հաջորդ դեպքը տեղի է ունեցել հենց օգոստոսի 21-ին: Երեկոյան ժամը ութն անց տասնհինգին 6-րդ բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Մանվել Խ.-ին: Դրանից մոտ 45 րոպե առաջ 63 համարի միկրոավտոբուսում նա մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որում կային քարտեր և գումար: Գողոնն առգրավվել է: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս