7 փաստ, որ յուրաքանչյուրը պարտավոր է իմանալ իր արյան խմբի մասին
Ընդամենը գոյություն ունի 4 արյան խումբ, որոնք շատ բան կարող են պատմել մարդու ու նրա օրգանիզմի մասին:
Իմանալով ձեր արյան խումբը՝ դուք կսովորեք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ ու ձեր օրգանիզմը:
1. Օգտակար մթերքներ
Արյան 2-րդ խումբ՝ բուսակերային սնունդ, ձուկ, հավ և մածուն: Խուսափեք հատիկավորներից, կծու մթերքներից ու սուրճից:
Արյան 3-րդ խումբ՝ կաթնամթերք, ոչխարի միս, ձուկ, բանջարեղեն ու թեյ: Խուսափեք ալկոհոլի ու կոնսերվանտների օգտագործումից:
Արյան 1-ին խումբ՝ միս, ձուկ ու բանջարեղեն: Խուսափեք կաթնամթերքից, վերամշակված սննդից ու չափից շատ ուտելուց:
Արյան 4-րդ խումբ՝ թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքներ: Հրաժարվեք տապակած սննդից, որն էներգիա է խլում:
2. Անձնավորության տեսակը՝
Արյան 2-րդ խումբ՝ կարեկցող, կազմակերպված, արդյունավետ, առաջնորդ:
Արյան 3-րդ խումբ՝ մեդիտատիվ, ճկուն, ընկերասեր, դեպի վերջնական արդյունքը կողմնորոշված:
Արյան 1-ին խումբ՝ գործնական, համառ, ուշադիր, զգայուն:
Արյան 4-րդ խումբ՝ ռացիոնալ, հանգիստ, ուժեղ, ազատամիտ:
3. Սթրեսի հանդեպ ռեակցիան՝
Արյան 2-րդ խումբ՝ բարձր ընկալունակություն, շատ ժամանակ է պահանջվում սթրեսից դուրս գալու համար: Շատ հեղուկ խմելը կօգնի հանգստանալ:
Արյան 3-րդ խումբ՝ հիմնականում հանգիստ, սակայն երբեմն չի վերահսկում էմոցիաները և հունից դուրս է գալիս: Դանդաղ շնչառությունը կօգնի վերագտնել ներդաշնակությունը:
Արյան 1-ին խումբ՝ կատաղության հնարավոր նոպաներ, որոնք փոխանցվում են ժառանգաբար: Ինչ-որ հաճելի բանի վիզուալիզացիան օգնում է վերականգնել հանգստությունը:
Արյան 4-րդ խումբ՝ շատ լավ է գլուխ հանում սթրեսից: Նրան շատ դժվար է հավասարակշռությունից դուրս բերել: Ակտիվությունն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում են հանել լարվածությունը:
4. Ճարպային կուտակումներ:
Արյան 2-րդ խումբ՝ ճարպ է կուտակում մսամթերքից ու շաքար պարունակող մթերքներից:
Արյան 3-րդ խումբ՝ վատ է մարսում տապակած կերակուրն ու հացը:
Արյան 1-ին խումբ՝ անկանոն սնունդը նպաստում է ավելորդ ճարպի կուտակմանը:
Արյան 4-րդ խումբ՝ ճարպ կուտակում է անգործությունից:
5. Ռեզուս-գործոն:
Սա արյան խմբի՝ իր կարևորությամբ 2-րդ համակարգն է: Այն կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական ռեզուս- գործոնն ունի D հակագեն, իսկ բացասականը չունի:
Եթե ապագա մայրիկի ռեզուսը բացասական է, իսկ հայրիկինը՝ դրական, ապա ռեզուս-կոնֆլիկտի բախման վտանգ է առաջանում, որը հարուցում է այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝
Հեմոլիտիկ հիվանդությունը- էրիթրոցիտների քայքայումը
Պտղի էրիթրոբլաստոզ- պտղի մոտ անհաս էրիթրոցիտների արտադրություն:
Ճիշտ բուժումը և կանխարգելման նպատակով գործադրված որոշակի միջոցներն օգնում են պահպանել պտուղը: Կնոջն անհրաժեշտ է ներարկել արյան պլազմա հղիության 28-րդ շաբաթվա ընթացքում և երեխայի ծնվելուց 72 ժամ հետո, որպեսզի կարողանանք խուսափել մորից պտղին անցնող հակամարմինների զարգացումից:
6. Համատեղելիություն՝ ըստ արյան խմբերի:
Արյան 4-րդ խումբն ունիվերսալ է արյուն ընդունելու տեսանկյունից, սակայն կարող է դոնոր հանդիսանալ միայն 4-րդ-ի համար:
2-րդ խումբը կարող է արյուն ընդունել 2-րդից ու 1-ինից, իսկ դոնոր լինել՝ 2-րդի և 4-րդի համար:
3-րդ խումբն արյուն ընդունում է 3-րդից ու 1-ինից, իսկ դոնոր կարող է լինել 3-րդի ու 4-րդի համար:
1-ին խումբն արյուն ընդունում է 1-ինից, սակայ ունիվերսալ դոնոր է հանդիսանում բոլորի համար:
7. Համատեղելիություն՝ ըստ պլազմայի:
4-րդ խումբը կարող է պլազմա ստանալ միայն 4-րդից ու հանդիսանում է որպես պլազմայի ունիվերսալ դոնոր ցանկացած խմբի արյան համար:
2-րդ խումբը կարող է ստանալ 2-րդից ու 4-րդից, սակայն դոնոր լինել՝ միայն 2-րդի ու 1-ինի համար:
3-րդը կարող է պլազմա ստանալ 3-րդից ու 4-րդից, բայց դոնոր լինել 3-րդի ու 1-ինի համար:
1-ինը ունիվերսալ ստացող է հանդիսանում, սակայն պլազմա կարող է տալ միայն 1-ինին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը