Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի պլանավորում վերադառնալ Ռուսաստանի հետ «բիզնեսին». Փոմպեո

ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների՝ Բրյուսելի հանդիպմանը ժամանել է իր պաշտոնն ստանձնելուց ընդամենը մի քանի ժամ անց, հաստատել է, որ առաջիկայում դաշինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 27-ին Twitter-ի իր էջում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը։

«Պետական քարտուղար Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հավաստում են. ՆԱՏՕ-ն սովորականի պես չի վերադառնա Ռուսաստանի հետ բիզնեսին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, ինչպես նաեւ իր ուժերն ու իր կողմնակիցներին դուրս չի բերի Դոնբասից եւ Ուկրաինային չի վերադարձնի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ»,- գրել է Նաուերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս