Ամերիկացիները կառուցել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար
Միացյալ Նահանգների Incline Dynamic Outlet կինոստուդիան, որը մասնագիտացած է օդանկարահանումների բնագավառում, կառուցել է աշխարհում ամենաարագընթաց խցիկ-քառը: Դրա համար նրանց հարկավոր է եղել ավելի քան կես միլիոն դոլար արժողության սարքավորանք եւ Lamborghini Huracan քուպե: Ավտոմոբիլի լուսանկարները հրապարակված են idoaerials-ի Instagram-օգտահաշվում։
Ավտոմեքենայի առջեւի մասում տեղադրված է հատուկ ամրակապ: Ուժային կարկաս եւ խցիկի կառավարման տարրեր մշակելու, իսկ հետո պատրաստելու համար պահանջվել է ամիսների աշխատանք: Սուպերքառում օգտագործվող կայունարարը նախագծել է Gyro Stabilized Systems ֆիրման, խցիկը, որը կարող է նկարահանել 8K լուծաչափով, Red-ը:
Lamborghini Huracan խցիկ-քառը շարժման մեջ է դնում 5,2-լիտրանոց V10 մթնոլորտային շարժիչը, որի հատույցը կազմում է 610 ձիաուժ: Խցիկով չհանդերձված սովորական սուպերքառը մինչեւ 100 մետր թափառք է զարգացնում 3,2 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է ժամում ավելի քան 325 կիլոմետր: