Չրերից պատրաստված թուրմ, որը կօգնի աղիներից դուրս բերել բոլոր ավելորդ նյութերը
Առողջ լինելու համար չափազանց կարևոր է հետևել հավասարակշռված սննդակարգի կանոններին: Այդպիսի սննդակարգն օրգանիզմին կօգնի յուրացնել սննդարար նյութերը՝ վիտամիններ, հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեթյան համար:
Mirkrasoty.life-ի փոխանցմամբ՝ օրգանիզմի համար կարևոր է նաև մաքրման գործընթացը. տոքսինների կուտակումը չի կարող դրական ազդել առողջական վիճակի վրա: Կայքը ներկայացրել է չորամրգերով պատրաստվող թուրմ, որը հնարավորություն կտա առանց օրգանիզմին վնասելու մաքրել աղիները:
Բաղադրիչներ
- 150 գրամ սև սալորի չիր՝ առանց կորիզի
- 150 գրամ չամիչ
- 5 բաժակ եռացրած ջուր:
Ինչպես պատրաստել
- Ջուրը եռացրեք, ավելացրեք սալորն ու չամիչը:
- Եռացրեք 15 րոպե: Թողեք թրմվի:
- Ամեն առավոտ քաղցած վիճակում օգտագործեք մի գդալ:
Օրեր անց կզգաք արդյունքը: Այս միջոցը կարող է օգնել նաև փորկապության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը