Բաժիններ՝

Ռուսաստանի ԿԲ-ն կայուն է համարում արժութային շուկայի իրադրությունը

Ռուսաստանի բանկը բավականաչափ կայուն է համարում երկրի արժութային շուկայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Քսենյա Յուդաեւան։

«Արժութային շուկայում մենք բավականաչափ հավասարակշռված իրադրություն ենք տեսնում, մշտապես եղել են արժույթի վաճառքի եւ գնման առաջարկություններ… Ռուբլու փոխարժեքի փոփոխականությունը չի գերազանցել այն արժեքները, որոնք դիտվում էին փոփոխականության աճի նախորդ շրջաններում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Գանձապետարան 2018» բանկային համաժողովում:

Նրա խոսքով՝ առավել սթրեսային օրերին՝ ապրիլի 9-ին եւ 10-ին, իրացվելիության ցուցանիշները ցածր էին վերջին ամիսների համար սովորական ցուցանիշներից, բայց դրանք էապես ավելի լավ էին, քան փոփոխականության աճի անցած շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30