Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: «Սա շատ կարևոր և գեղեցիկ միջոցառում է Հայաստանի համար: Նման միջոցառումների կարևոր ավանդույթ են և մեծ նշանակություն ունեն նոր նախագահի համար»,- ասել է Սվիտալսկին:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրացել է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնել է Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվել է` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչել է Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30