Բաժիններ՝

Երբ թուրք զինվորականները կհեռանան Աֆրինից. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։

«Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն է, եւ հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել է Բոզդաղը լրագրողներին:

Նա հավելել է, որ սիրիական ճգնաժամն անկարելի է լուծել ռազմական ճանապարհով: Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան հուսով է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունը Աֆրինի նկատմամբ:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի հայտարարել, թե Թուրքիան ցանկանում է բռնազավթել Աֆրինը: Եվ մենք միշտ ելնում ենք այն բանից, որ այժմ Աֆրինում իրադրության նորմալացման ամենադյուրին միջոցը, երբ թուրք ներկայացուցիչներն ասում են, թե այնտեղ իրենց առաջադրած հիմնական նպատակները ձեռք են բերված, կլիներ տարածքը վերադարձնել սիրիական կառավարության վերահսկողության ներքո: Մենք երբեք այլ դիրքորոշմամբ չենք ղեկավարվել»,-ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30