 
                        Աֆղանստանում թալիբների հարձակումից երկու զինվոր է մահացել
 
                                    Աֆղանստանի հյուսիսային Սար-ի-Փուլ նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման մարտիկների հարձակման հետևանքով մահացել է աֆղանական բանակի առնվազն երկու զինվոր, իսկ երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարձակումն իրականացվել է ապրիլի 6-ի երեկոյան՝ նահանգի գյուղերից մեկում ու շարունակվել ավելի քան 30 րոպե:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        