ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար

Հաշվի առնելով հիփոթեքային շուկայի զարգացման տենդենցները և հաճախորդների կարիքները, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով: Նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Նոր հաստատված պրոդուկտի շրջանակներում նվազեցվել են նաև հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, և հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10.5% տոկոսադրույքով («Բնակարան երիտասարդներին» ծրագրով՝ սկսած 4.5%-ից): Նաև ավելացվել են վարկավորման գումարները՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ:

Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը Բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկավորման պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս