Ֆեյսբուքում հրապարակումներ անելու պարզ ռազմավարություն, որը կօգնի 3 անգամ մեծացնել հասանելիությունը և ներգրավվածությունը
Buffer Blog-ի հեղինակ Բրայան Փեթերսը վերլուծության է ենթարկել Ֆեյսբուքում հրապարակումներ անելու նոր ռազմավարությունը և առանձնացրել է մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն 3 անգամ մեծացնել հասանելիությունը և ներգրավվածությունը:
2016թ. հոկտեմբերին մենք կտրուկ փոխեցինք Ֆեյսբուքում հրապարակումներ անելու ռազմավարությունը:
Աստիճանական, բայց տեսանելի շարժը շատ սոցիալական մեդիաների ալգորիթմներում և Ֆեյսբուքում ապրանքանիշերի գովազդման ներհոսքը նշանակում է, որ մենք կամ պետք է սկսենք փորձարկումներ կատարել, կամ կշարունակենք տեսնել հասանելիության և ներգրավվածության կրճատումը:
Ֆեյսբուքում Ձեր կոնտենտը հասանելի դարձնելն այնքան էլ հեշտ չէ: Հատկապես, երբ Դուք դիտարկում եք Ֆեյսբուքում հրապարակված բոլոր կոնտենտներն ամեն 20 րոպեն մեկ.
• 1 մլն հրապարակված հղումներ
• 4.86 մլն ներբեռնված լուսանկարներ
• 763.888 հրապարակված գրառումներ
Մենք փոփոխությունների կարիք ունենք:
Մենք կրճատեցինք Ֆեյսբուքում հրապարակումներ կատարելու հաճախականությունը 50 տոկոսով և սկսեցինք կենտրոնանալ որակի, այլ ոչ թե քանակի վրա: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, սոցիալական մեդիայի նույնիսկ ամենալավատես մենեջերները չէին կարող կանխատեսել. Ֆեյսբուքում մեր հասանելիությունը և ներգրավվածությունը սկսեց աճել, չնայած այն հանգամանքին, որ մենք ավելի քիչ հրապարակումներ ենք կատարում:
Ինչպե՞ս են քիչ հրապարակումները մեծացնում հասանելիությունը, ներգրավվածությունը և ազդեցությունը
Անցյալ տարվա մեծ մասը (2016թ. հունվար-հոկտեմբեր) մենք շատ հրապարակումներ էինք անում սոցիալական ցանցերում, հատկապես՝ Ֆեյսբուքում: Մեր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք սոցցանցերում շաբաթական ավելի քան 125 հրապարակումներ ենք արել, որոնցից 25-ը՝ Ֆեյսբուքում:
Ահա 2016թ. հունվարից 2017թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Ֆեյսբուքում մեր օրական կատարած հրապարակումների պատկերը.
Հասանելիություն
Տեսականորեն, որքան շատ հրապարակումներ ենք մենք կատարում, այնքան մեծանում է մեր հասանելիությունը շաբաթվա, ամսվա և նույնիսկ տարվա ընթացքում: Բայց այն, ինչ իրականում տեղի է ունենում, լրիվ հակառակն է: Որքան շատ հրապարակումներ ենք անում Ֆեյսբուքում, այնքան փոքր է մեր յուրաքանչյուր հրապարակման հասանելիությունը:
Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ է սկսում տեղի ունենալ 2016թ. հոկտեմբերին: Ֆեյսուքում մեր հասանելիությունը սկսում է մեծանալ այն նույն ժամանակ, երբ մենք սկսում ենք փորձարկումներ կատարել Ֆեյսբուքում հրապարակումներ անելու ռազմավարության հետ:
Ներգրավվածություն
Հասանելիությանը զուգահեռ՝ սկսում է աճել Ֆեյսբուքում մեր ներգրավվածությունը: Սա նորարարական և հետաքրքիր բացահայտում է.
• Մենք կարիք չունենք շատ հրապարակումներ անել Ֆեյսբուքում
• Այն հնարավորություն է տալիս կենտրոնանալ այլ ստեղծագործ նախագծերի վրա, ինչպիսիք են՝ տեսանյութերի պատրաստումը, Instagram-ի էջի զարգացումը:
Ինչո՞ւ մենք դադարեցինք ամեն ինչ հրապարակել Ֆեյսբուքում:
Ոչ բոլոր հրապարակումներն են համապատասխանում Ֆեյսբուքին:
Ինչպես հայտնի է սոցիալական մեդիայի շատ մասնագետների, ամեն շաբաթ Ֆեյսբուքով բարձրորակ կոնտենտ ուղարկելը հեշտ մարտահրավեր չէ: Գոյություն ունի հատուկ գործընթաց՝ պատճենում և պլանավորում, մոնիտորինգ, համայնքի հետ փոխհարաբերություններ, և այս շարքը կարելի է երկար շարունակել:
Այնուամենայնիվ, ինտուիցիան մեզ հուշում է, որ որքան շատ լինեն մեր հրապարակումները, այնքան ավելի լավ: Ամեն դեպքում, մենք կարծում էինք, որ այդպես է:
Ինչպես արդեն հասկացանք, հակառակ գործընթացն է տեղի ունենում: Երբ մենք փորձում ենք բացը լրացնել և պարզապես պատահական հրապարակումներ ենք անում, կոնտենտը կորչում է լրահոսում:
Ֆեյսբուքում հրապարակում կատարելու մեր ընթացիկ ռազմավարությունը
Պետք է հիշել, որ որքան էլ մեր հրապարակումները որակյալ են, դրանցից ոչ բոլորն են համապատասխանում Ֆեյսբուքին: Հասկանալու համար՝ ինչպիսի հրապարակումները դրական ազդեցություն կունենան կոնտենտի վրա, Բրայանն առաջ է քաշել «Ժամանց+կրթություն=կրթամշակույթ» (Entertainment + Educational = Edu-tainment) բանաձևը:
Ֆեյսբուքում ամենապոպուլյար հրապարակումները կարելի է դասակարգել կրթամշակույթ բաժնի ներքո: Դրանք կամ զվարճացնող են, կամ կրթող: Օրինակ՝ զվարճալի GIF-երը կարող են հայտնվել ժամանցային բաժնում, մինչդեռ տվյալները և ինֆոգրաֆիկաները կտեղավորվեն կրթական շրջանակներում:
Լավագույն հրապարակումները, ամենայն հավանականությամբ, ունեն զվարճանքի և կրթության տարրեր, և դրանք հենց այն են, ինչ մարդիկ մշտապես որոնում եմ սոցիալական ցանցերում:
Օրական առավելագույնը 1-2 հրապարակում
Գլխավոր պատճառներից մեկը, որ մեր հասանելիությունը և ներգրավվածությունը Ֆեյսբուքում մեծանում է, օրական առավելագույնը 1-2 հրապարակում կատարելն է:
Քիչ հրապարակումներ անելը կարևոր է երկու արժեքների համար.
• Այն թույլ է տալիս մեզ կիսվել միայն մեր լավագույն բովանդակությամբ, քանի որ մեր սահմանները բառացիորեն սահմանափակված են:
• Այն Ֆեյսբուքի ալգորիթմին թույլ է տալիս կենտրոնանալ մեր կոնտենտի միայն մեկ կողմի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը