Շրջանցելով Հայաստանը

«Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պրոյեկտին համաձայնել է ելնելով տնտեսական և առևտրային շահերից, չհետապնդելով որևէ քաղաքական նպատակ: Թեև Վրաստանում ևս Սաակաշվիլիի օրոք քննարկվում էր Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու նպատակը, սակայն դա ևս անմիտ է, քանի որ նման նպատակի դեպքում այս պրոյեկտը պարզապես հնարավոր չէր լինի իրագործել Ռուսաստանի դիմադրության պատճառով: Ռուսաստանը սա չի դիտարկում, որպես լուրջ, մրցակցային պրոյեկտ, առավել ևս չի դիտարկում սրա քաղաքական հիմքերը, քանի որ նման հիմքեր չկան: Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց լավ են, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո շրջափակման նպատակով նման պրոյեկտ նախաձեռնելու համար»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի մենագարիշվիլին, անդրադառնալով երկաթուղու բացմանն ու շրջանառվող տեսակետներին, թե դրա նպատակը Հայաստանի մեկուսացումն է:

Իր հերթին ջենգիզ Աքթարի խոսքով, պրոյեկտի նպատակը, Հայաստանի մեկուսացումը չի եղել, ինչպես Հայաստանում շատերն են պնդում: «Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նմանատիպ մի քանի պրոյեկտներ ունեն, քանի որ կարողանում են ակտիվ համագործակցել, այդ համագործակցությունը տեղափոխել են նաև ռազմական ոլորտ, որպեսզի ապահովեն այս պրոյեկտների անձեռնմխելիությունը»,-ասել է Աքթարը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս