Բաժիններ՝

Սերբիայի նախագահը պատրաստ է ալբանների հետ փոխզիջումային լուծում փնտրել Կոսովոյի խնդրում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է ալբանների հետ փոխզիջումային լուծում փնտրել Կոսովոյի խնդրում, իսկ սեպտեմբերին նա մտադիր է երկրում լայն քննարկում նախաձեռնել այդ հարցի շուրջ: Այս հայտարարությունները Վուչիչն արել է օգոստոսի 9-ի երեկոյան՝ ելույթ ունենալով «Պինկ» բելգրադյան հեռուստաալիքի եթերում:

«Եթե մենք Արեւմտյան Բալկաններում հյուսիս-հարավ գծով խաղաղության ու կայունության առանց ստեղծենք երկու խոշորագույն ժողովուրդների՝ սերբերի ու ալբանների միջեւ, առաջիկա հարյուր տարվա համար կլուծենք մեր քաղաքական խնդիրների 80 տոկոսը»,-ասել է Վուչիչի Կոսովոյի մասին:

Նրա խոսքով՝ Կոսովոյին վերաբերող լուծումը պետք է«երկուստեք չբավարարի», որովհետեւ միայն այդ կերպ այն կարող էփոխզիջումային դառնալ: Վուչիչն այդ կապակցությամբ նշել է, որ որոշում է ընդունվելու ոչ միայն սերբերի անցյալի, այլեւ նրանց ներկայի ու ապագայի մասին:

«Կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ ալբանների հետ, դրանք կարգի բերել մեկընդմիշտ, այլ ոչ թե պահպանել սառեցված հակամարտությունը: Ես մեծ հույսեր չունեմ, բայց դրանք կան»,-հայտարարսել է Սերբիայի նախագահը: Նա ընդունել է, որ ինչպիսին էլ լինի փոխզիջումը, «Սերբիան դա չի ների», եւ ինքը գիտի՝ անձնական ու քաղաքական ինչ հետեւանքներ կարող են սպասել նրան, ով մասնակցում է այդ գործընթացին:

Վուչիչը նշել է, որ այժմ Կոսովոյի խնդրի պատրաստի լուծումներ չկան, չեն լինելու նաեւ դյուրին որոշումներ, եւ ինքը կարեւոր է համարում սեպտեմբերին այդ հարցի քննարկումը ծավալել բոլոր հարթակներում:

«Բոլոր կազմակերպություններում ու հաստատություններում, գիտական համաժողովներում, մեր եկեղեցում, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական հատվածի հետ հարկավոր է խոսել ու լսել ամեն ինչի մասին, բոլոր բաները դնել սեղանին եւ համեմատել, նայել՝ ինչպիսին է լնելու մեր ապագան, եւ մենք ինչ կարող ենք ակնկալել ապագայում, որոնք են առաջին, երկրորդ կամ երրորդ որոշման հետեւանքները»,-հայտարարեէնախագահը:

Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով Սերբիայից անկախություն են հռչակել 2008 թվականին: Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել են ՄԱԿ-ի հարյուրից ավելի անդամ երկրներ եւ Եվրամիության 28 անդամներից 23-ը, որին ձգտում է միանալ Սերբիան:

Սերբիայում Կոսովոն եւ Մետոքիան համարում են սերբական ոգու եւ մշակույթի օրրանը, իսկ Կոսովոյի խնդիրը երկար տարիներ ի վեր առավել սուր է մնում Սերբիայի համար: Սերբիայի Սահմանադրության ներածականում Կոսովոն հռչակվում է Սերբիայի տարածքի անքակտելի բաղկացուցիչ մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս