Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102­-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել

Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net­-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս ապրիլի 17-­ին` Ուկրաինայում հայերի միության և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած համատեղ ծառատունկով:

Իսկ ապրիլի 24-­ին Ուկրաինայի տարբեր շրջաններում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ֆլեշ­մոբեր, հիշատակի երեկոներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ծաղիկների խոնարհման արարողություններ և այլ միջոցառումներ են կազմակերպվել:

Բացի այդ, Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Կիևում հոգեհանգստյան կարգը իրականացրել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգեհանգստի կարգին մասնակցություն են ունեցել ուղղափառ, կաթոլիկ և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկա է գտնվել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Ապրիլի 24­-ին նաև Ուկրաինայի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվել է սոցիալական տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին:

Տեսանյութեր

Լրահոս