Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանվեց մայիսի 20-ը
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց աշխատանքային օրը տեղափոխելու մասին: Գործադիրի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավի Հարությունյանը, ով ասաց, որ նախագծով առաջարկվում է մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 13-ին՝ շաբաթ օրը՝ հաշվի առնելով, որ մայիսի 9-ին հաղթանակի և խաղաղության տոնն է:
«Սակայն հաշվի առնելով, որ Երևան քաղաքում մայիսի 14-ին տեղի են ունենալու ընտրություններ, առաջարկում եմ շեղվել նախագծից, ոչ թե մայիսի 13-ը, այլ մայիսի 20-ը սահմանել աշխատանքային օր՝ մայիսի 8-ի փոխարեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ նշելով. «Այսինքն՝ ընտրություններից առաջ հանգստանալ չի՞ կարելի»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ Երևանի բազմաթիվ դպրոցներում պետք է տեղամասեր կահավորվեն, և դա կխաթարի ուսումնական գործընթացը: