Բաժիններ՝

ԿՀՎ-­ի տնօրենը WikiLeaks­-ն ԱՄՆ­-ի նկատմամբ թշնամական հետախուզական ծառայություն է որակել

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմպեոն WikiLeaks­ն ԱՄՆ-­ի նկատմամբ թշնամական ոչ պետական հետախուզական ծառայություն է համարել, որի վրա ազդեցություն են գործում «հակաժողովրդավարական» պետությունները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, տեղեկացնում է BBC­ին:

Փոմպեոյի կարծիքով՝ Ռուսաստանը WikiLeaks-­ն օգտագործել է, որպեսզի տարածի ցանցահենների կողմից գողացված տվյալները 2016 թվականին ԱՄՆ-­ում կայացած նախագահական ընտրարշավի ժամանակ:

«WikiLeaks­-ի կայքը նպաստել է այն բանին, որ իր հետեւորդներն աշխատանքի տեղավորվեն ԿՀՎ­ում եւ կարողանան գաղտնի տեղեկատվություն ստանալ… Եվ նրա աշխատանքը գլխավորապես կիզակետված է ԱՄՆ-­ի վրա, մինչդեռ այն աջակցություն է փնտրում հակաժողովրդավարական պետությունների եւ կազմակերպությունների մոտ»,­-հայտարարել է Փոմպեոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս