New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ է ստացել Ռուսաստանի և Պուտինի մասին հոդվածաշարի համար
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
«Նորությունների լուսանկար» անվանակարգում պարգեւն ստացել է ֆրիլանսեր Դենիել Բերեհուլաքը Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի մասին ֆոտոռեպորտաժի համար, որը նաեւ հրապարակվել է NYT-ի է ջերում:
«Հանուն հասարակությանը ծառայության» անվանակարգում պարգեւն ստացել են New York Daily News-ը եւ ProPublica-ն Նյու Յորքում պետական բնակարաններից կարիքավոր քաղաքացիների վտարման վերաբերյալ նյութերի համար:
Պուլիտցերյան մրցանակ է ստացել նաեւ Washington Post-ի լրագրող Դեւիդ Ֆարենթհոլդը գործարար Դոնալդ Թրամփի բարեսիրական գործունեության հետաքննության համար, որը 2017 թվականի հունվարին դարձավ ԱՄՆ-ի նախագահ:
Պուլիտցերյան մրցնակը հանձնվում է 1917 թվականից ժուռնալիստիկայի, գրականության եւ երաժշտության բնագավառներում նվաճումների համար: Այս տարի մրցանակը հանձնել են 21 անվանակարգերում: Առաջադրվել էր ավելի քան երեք հազար ստեղծագործություն, այդ թվում գրեթե 1,2 հազար լրագրողական գործեր, երկու հարյուրից ավելի երաժշտական կոմպոզիցիաներ եւ ավելի քան 1,5 հազար գրական ստեղծագործություններ: