Բաժիններ՝

Էդեն Ազարի ձեռքբերումը Մադրիդի «Ռեալի» առաջնային նպատակն է

Բելգիացին չի ուզում գնալ Իսպանիա, բայց ստիպված կլինի:

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հարվածային տրանսֆերային կամպանիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից նոր ֆուտբոլիստներ գնելու արգելքի ավարտից հետո: «Արքայական ակումբի» առաջնային նպատակը դարձել է «Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը:

Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բելգիացու վաղեմի երկրպագուն է և նրան ձեռք բերելու համար մտադրված է գործադրել բոլոր ջանքերը:

Էդեն Ազարը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից:

2016-17թթ. մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ի 27 խաղերում դարձել է 11 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս