ՖԻՖԱ-ն կարող է արգելափակել Ռեալի խոշոր տրանսֆերը
Թվում էր, թե Մադրիդի «Ռեալն» ուր որ է կհայտարարի «Լայպցիգից» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տեղափոխության մասին։ Այնուամենայնիվ, գործարքի մասին մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարվել, և իսպանական AS պարբերականը բացահայտում է դրա պատճառը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ. Մաքս Գրադելը պնդում է, որ ֆուտբոլիստը խախտել է պայմանագրի կետերը։ «Ռեալը» տրանսֆերը համաձայնեցրել է Roc Nation գործակալության հետ և տեղյակ չի եղել խաղացողի նախկին ներկայացուցչի հետ ունեցած խնդրի մասին։
Նշվում է, որ Մաքս Գրադելը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ։ Այժմ կառույցը կարող է կայացնել ցանկացած որոշում՝ թույլատրել տրանսֆերը, հետաձգել այն կամ նույնիսկ ամբողջությամբ արգելափակել գործարքը։

