 
                        Էրդողանի ծաղրանկարը սոցցանցում տարածելու համար դերասանը դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման
 
                                    Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար վճիռը կայացրել է ապրիլի 6-ին:
Կուբա Էրդողանի այցի հետ կապված ծաղրանկարիչ Կարլոս Լատուֆի նկարը տարածելը դատարանում ներկայացվել է որպես վիրավորանքի վկայություններից մեկը:
Դատարանը նաև նշել է, որ Այդընի մեկ այլ հրապարակում ակնարկել է Էրդողանի և Ադոլֆ Հիտլերի միջև նմանությունների մասին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        