«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու որոշում է կայացրել

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշում է կայացրել: Դաշինքը հայտարարություն է տարածել, որում հայտնել է այն մասին, որ որոշում է կայացվել բողոքարկել ընտրությունների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Որպես հիմնավորում դաշինքը նշում է այն, որ ընտրություններն անցել են զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Դաշինքը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ քաղաքական ուժերին և  քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալ խախտումների մասին արձանագրված փաստերին:

Տեսանյութեր

Լրահոս