Բաժիններ՝

Նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար կկազմակերպվեն վեբ-ծրագրավորման անվճար դասընթացներ

«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» ԳԿՀ-ն հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է՝ ՎԵԲ ծրագրավորման 6-ամսյա անվճար դասընթացներ կազմակերպել զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, անգլերեն, Դիսկրետ մաթեմատիկա, Ալգորիթմների տեսություն, Photoshop ծրագրերից:

«Գնալով ՏՏ ոլորտն ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս  ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով.  հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,- նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:

«Դեպի առաջ» բարեգործական հ/կ-ի նախագահ Սևան Ամիրյանսի խոսքով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է ՝ իրենց առջև դրված նպատակին հասնելու համար:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնեն իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում»,- նշում է Սևան Ամիրյանսը:

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.04.2017թ.:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս