Բաժիններ՝

Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել երկրաշարժի հետևանքով

Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5­-ի առավոտյան երկրի հյուսիս­ արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը։

6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ­արեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:

Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-­80 տոկոսով: Տարերային աղետի գոտում անցկացվում է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ:

Բազմաթիվ շրջաններում խախտված է ջրի եւ էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս