Բաժիններ՝

«Դերասանուհի Արսինե Խանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ մերկապարանոց հայտարարություն է արել». Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դերասանուհի Արսինե Խանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ մերկապարանոց հայտարարություն է արել, թե Հայաստանում ոստիկանության վայրագությունների հետևանքով ամեն օր մարդիկ են զոհվում:

Տիկին Խանջյանն, ըստ երևույթին, տարրական իմացություն չունի Հայաստանի հանրային, իրավական և իրավապահ դաշտի իրողությունների մասին: Հակառակ դեպքում տեղյակ կլիներ, որ առնվազն վերջին տասնամյակում ոստիկանության գործողությունների հետևանքով չի եղել և ոչ մի զոհ. ոստիկանությո՛ւնն է կորուստներ ունեցել հանցավորության դեմ պայքարում:

Կանադայի քաղաքացի դերասանուհին, հավանաբար, նաև աշխարհագրական իմացության խնդիր ունի և մեր երկիրը շփոթել է արևմտյան որոշ երկրների հետ, որտեղ, իրոք, ոստիկանական գործողությունների հետևանքով ամեն տարի հարյուրավոր քաղաքացիներ են սպանվում:

Ցավում ենք, որ Հայաստանն իր հայրենիքը համարող և մեր հանրությանն աջակցելու իր պատրաստակամությունը հանրահռչակած Արսինե Խանջյանը հանդես է գալիս անփաստարկ ու կանխակալ դրսևորումներով՝ մի կողմից մոլորության մեջ գցելով հայաստանյան իրողություններին անտեղյակ մարդկանց, մյուս կողմից՝ ծիծաղելի վիճակի մեջ դնելով ինքն իրեն և ցավալիորեն հավաստելով, որ բարի կամքի դեսպանի ու հայրենապաշտի իր առաքելությունը, չնայած բարձրագոչ հայտարարություններին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս