Բաժիններ՝

Ապրիլի 17-ի փոխարեն աշխատանքային օր կլինի մայիսի 6-ը

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահպանում է նախորդներից ժառանգած «բարի ավանդույթը»՝ մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելու պրակտիկան։ ՀՀ կառավարության առաջիկա նիստում որոշում կընդունվի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 6-ը` շաբաթ օրը:

Ըստ որոշման նախագծի՝ դրա ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

«Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից»,- ասված է որոշման նախագծում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս