Արսեն Վենգերը կմնա «Արսենալում»
«Արսենալի» գլխավոր մարզիչը կշարունակի աշխատանքը ակումբում, չնայած թիմից հեռանալու մասին հայտարարությանը: «Զինագործների» ղեկավարները կաջակցեն Արսենին և մեծ գումար կներդնեն կազմն ուժեղացնելու համար:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Արսենալի» տրանսֆերային նպատակները կդառնան Ալեքսանդր Լյակազետը, Կորենտին Տոլիսոն «Լիոնից» և «Մոնակոյի» պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն:
Արսեն Վենգերին կառաջարկվի երկարաձգել պայմանագիրը 2 տարով: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017թ. ամառը:
«Արսենալը» գրավում է 6-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 19 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը