Բաժիններ՝

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն «արդյունավետ» է եղել։ Այս մասին X հարթակում գրել է ՌԴ նախագահի՝ օտար երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«Շատ արդյունավետ հանդիպում էր Սանկտ Պետերբուրգում», – նշել է նա։

Իր հերթին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է, որ հանդիպումը եղել է «բովանդակալից»։

Կողմերի բանակցությունները տևել են 3 ժամ։ Պեսկովը նաև հայտնել է, որ Ուիթքոֆի նոր այցի հետ կապված պայմանավորվածություններ չկան։ ԱՄՆ նախագահի բանագնացը շուտով կմեկնի Սանկտ Պետերբուրգից, հավելել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031