Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել:

ՔՊ-ը ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով,ասում են՝ ի՞նչ ենք զիջել։

ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ եք զիջել։

Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։

Հազարավոր կյանքեր եք զիջել։

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։

Արարատի սիմվոլն եք զիջել։

Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։

Անկախության հռչակագրի բովանդակություն եք զիջել։

Բա 2018-ին ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք,որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։

Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031