![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները Երևանում դի են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/prkarar1.jpg)
Մարտի 14-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ նախասրահի հատակին, հայտնաբերել 1940 թ. ծնված Լ. Թ.-ի դին: