ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում կազմում է մինչև 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխ. օր:
Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:
Վարկի հիմնական պայմաններ.
- տարեկան տոկոսադրույք՝ 16% ՀՀ դրամով,
- ժամկետ՝ մինչև 7 տարի,
- առավելագույն գումար՝ մինչև 28 մլն ՀՀ դրամ,
- կանխավճար՝ սկսած 20%-ից: