Բաժիններ՝

Կոկոսի յուղն ու բաղրջուկի տերևները՝ մազերի համար

Թեև շատերն են երազում գեղեցիկ և փարթամ մազեր ունենալու մասին, այնուամենայնիվ, միշտ չէ, որ օգտագործում ենք բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ գերազանցում են քիմիականներին:

Մեր մազերի որակի վրա ազդում են մի շարք գործոններ, նույնիսկ սովորական հարդարումը կարող է վնասել մազերը, կամ, օրինակ, սթրեսը, վիտամինների օգտագործումը, օգտագործվող ջրի որակը, այս ամենը կարող է մեծապես ազդել մեր մազերի որակի վրա:

Եթե դասվում եք այն աղջիկների շարքին, որոնք անդադար պայքարում են գեղեցիկ և փարթամ մազեր ունենալու համար, ապա ձեզ ենք ներկայացնում հասարակ բաղրջուկի (гибискус) թուրմ, որը կլավացնի մազերի որակն ու արագ աճ կհաղորդի դրանց: Ձեզ անհրաժեշտ են միայն երկու բաղադրիչներ՝ կոկոսի յուղ և բաղրջուկի ծաղիկներ:

Կոկոսի յուղը հալեցրեք միջին կրակի վրա: Ապա, երբ յուղը տաքանա, ավելացրեք տերևները, խառնեք և կնկատեք, որ յուղը կլանում է ծաղիկների օգտակար հատկանիշները, վիտամինները:

Երբ յուղը սառչի, կարող եք հանգիստ օգտագործել:
Շաբաթական երկու անգամ մերսեք գլխամաշկն ու մազերն այս յուղով և թողեք մնա ամբողջ գիշեր:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս