Պարադոքս՝ գլոբալ նորարարության և արտադրողականության միջև

Վերջին տասնամյակի ընթացքում արտադրողականության աճը զգալիորեն նվազել է զարգացած շատ տնտեսություններում, չնայած տպավորիչ աճ է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համակարգիչները, բջջային հեռախոսները, ռոբոտները։

Weforum.org-ը գրում է, որ այսպիսի առաջընթացն ակնհայտորեն պետք է մեծացներ արտադրողականությունը. սակայն ԱՄՆ-ում, որը տեխնոլոգիական նորարարության առումով աշխարհի առաջատարն է, 2004-2014թթ. Գործարարության ոլորտի աճը կազմել է նախորդ տասնամյակի ցուցանիշի կեսը։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ժամանակակից տնտեսագետների թվից բազմաթիվ հետևորդներ ունեցող տեսություններից մեկը գտնում է, որ, այսպես կոչված, արտադրողականության պարադոքս գոյություն չունի։

Այն, որ արտադրողականության աճը նվազում է, թվացյալ է, քանի որ վիճակագրությունը, որ մեր կողմից օգտագործում է այն չափելու համար, ամբողջությամբ չի ներառում վերջին նվաճումները: Հատկապես խոսքը վերաբերում է բարձր որակի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին։ Եթե թվերը չեն արտացոլում որակի բարելավումը նոր արտադրանքում, թվերի նվազումը գերագնահատված է, իսկ իրական արտադրանքը՝ թերագնահատված։ Հոռետեսները նշում են, որ արտադրողականության ստանդարտ չափումները ներառում են միայն արտադրված արտադրանքը։

Պահանջարկի քանակը, որը շատ արագ է աճում, քանի որ համացանցային ծառայությունները, ինչպիսիք են Google search-ը և Facebook-ը, ստեղծում են սպառողների համար կարևոր ծրագրեր, որոնց շուկայական գինը մոտ է զրոյին, անուշադրության է մատնվում։ Այս փաստարկը որոշակի տրամաբանվածություն ունի. արտադրողականության վերաբերյալ հրապարակված վերջին երկու զեկույցներն էլ հաստատում են, որ նոր տեխնոլոգիաների օգուտները թերագնահատվում են։ Ըստ զեկույցի՝ սխալ հաշվարկի մեթոդները բացատրում են տնտեսական օգուտների նվազման միայն փոքր հատվածը։ Այս նվազումը գոյություն ունի արդեն երկար ժամանակ։ Եզրահանգումը պարզ է՝ արտադրողականության նվազումն իրական է։

gpqrpjrrwf6h0prvgv-aoocedsxpqvf8xcroj-opsjs

Շատերը պնդում են, թե վերջին տեխնոլոգիական նորարարությունները պակաս կարևոր են եղել, քան նրանց նախորդները։ «Տեխնոլոգիական հոռետեսները» պնդում են, որ բարձր որակի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն այնպիսի համընդգրկուն տնտեսական օգուտներ չեն բերել, ինչպիսիք, ասենք, ներքին այրման շարժիչի և էլեկտրականության գյուտերի դեպքում։ «Տեխնոլոգիական հոռետեսները» հավատացած են, որ բարձր որակի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ունեն ներուժ՝ արտադրողականության աճ ապահովելու համար։

Գրանցված ցուցանիշների ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրահանգել, որ խնդիրը ոչ թե հենց տեխնոլոգիան է, այլ դրա տարածվածությունը։ Ցանկացած մարտավարություն, որ վերաբերում է արտադրողականության ցածր աճին՝ տեխնոլոգիական ոչ հավասար տարածվածության կամ եկամուտների անհավասարության ասպեկտներով, պետք է գործողություններ ձեռնարկի՝ կարողությունների անհամապատասխանության հետ կապված: Հատկապես ցածր եկամուտներ ունեցող խմբի աշխատակիցները դանդաղ են արձագանքում ավելի բարձր պահանջներին։

Ներդրումները ևս կարևոր են։ Զարգացած շատ տնտեսություններում ներդրումների մակարդակը կտրուկ նվազել է 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով և դեռևս չի վերադարձել մինչև ճգնաժամը եղած վիճակին, իսկ նորարարությունները ներդրումների կարիք ունեն։ Համաշխարհային առաջնորդները, իհարկե, հասկանում են, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում։ Չինաստանում անցկացված G20 գագաթաժողովի ընթացքում նրանք շեշտադրեցին ներդրումների քանակը մեծացնելու և կառուցվածքային փոփոխություններն արագացնելու կարիքը՝ մեծացնելու համար արտադրողականությունը և պոտենցիալ աճը։

«Մենք չգիտենք, թե ինչպես նոր տեխնոլոգիաները կազդեն համաշխարհային տնտեսության վրա երկարաժամկետ կտրվածքում։ Բայց գիտենք մի բան՝ արտադրողականության պարադոքսն իրական է, և դա նպաստում է շատ հասարակություններում անհավասարության առաջացմանը։ Ժամանակն է ուշադրություն դարձնել դրա վրա»,- գրում են Weforum.org-ի հեղինակները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս