«Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանն անվտանգության միակ խաղացողը չէ». Էմմանուել Դյուպուի
Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին
– Պարոն Դյուպուի, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն այսօր Եվրամիության հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ ունի, և չե՞ն թուլացել արդյոք ԵՄ-ի դիրքերը Brexit-ից հետո:
– Եվրամիությունն ու Հայաստանը մտնում են մի նոր փուլ, և իրավիճակը մտահոգիչ է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, որոշ ժամանակ առաջ Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, և կա շարունակական բանավեճ, թե արդյոք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բե՞ռ կլինեն: Այսինքն՝ կարո՞ղ է մի երկիր մաս լինել 2 միությունների, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը համարժեք է եվրոպական մայրցամաքի արևելյան մասում, ինչը իրավական և քաղաքական հարց է: Իրավական հարցը պարզ է՝ դուք չեք կարող պատկանել 2 միությունների, քանի որ միության նպատակն է՝ միավորել երկրները տնտեսական, քաղաքական մակարդակով և, իհարկե, իրականացնել քաղաքական միջոցառումների, վարչական ինտեգրման որոշակի քայլեր և, իհարկե, միավորել քաղաքական, ինչպես նաև՝ կոլեկտիվ անվտանգության ընկալումը:
Կա նաև քաղաքական ասպեկտը. 2009թ.-ին ԵՄ-ն սկսել է Արևելյան գործընկերության ծրագիրը՝ ստեղծելու որոշակի քանակի երկրների միավորող ռազմավարություն, որոնք դեռ չեն գտնվում ԵՄ-ին անդամակցելու շեմին: Այսօր, բոլորն էլ գիտեն, որ հունիսի 24-ին Brexit-ից՝ ԵՄ-ից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո, ԵՄ-ն ճգնաժամի մեջ է, թեև այդ որոշումը հաջորդ 2 տարիների ընթացքում փաստաթղթային առումով չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ մենք շեշտը դնում ենք շարունակական լեգիտիմության, արդյունավետության վրա, և մենք սկսում ենք բանավեճ, թե արդյոք ԵՄ-ն պե՞տք է վերագնահատի է իր առաջնահերթությունները, վերանայի իր հարևանությունը, իր ինքնիշխանությունը, որպեսզի լուծի շարունակվող բանավեճը, թե արդյոք արդյունավետ և պրագմատի՞կ է ԵՄ-ում նոր անդամներ ընդունելը, քանի որ որոշակի թվով երկրներ կարող են պատրաստակամորեն հետևել բրիտանական օրինակին: Դա հենց այն դեպքն է, երբ որոշակի թվով երկրներ կարող են հրապուրվել ԵՏՄ-ով: Ես խոսում եմ որոշ երկրների մասին, որոնք ասում էին, որ հետաքրքրված են տնտեսական շատ ակտիվ հարաբերություններ ունենալ թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի հետ: Նման օրինակ կարող է լինել Հունգարիան: Այսինքն՝ կա բանավեճ, թե ինչ մեխանիզմով, ինչ տեսակի հարաբերություններ պետք է կառուցի ԵՄ-ն իր հարևանների հետ, քանի որ մենք վերանայում ենք մեր հարևանության ռազմավարությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի վերջին հստակ հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վերականգնի, կրկին ամրացնի, ավելի առողջացնի և վստահելի դարձնի իր հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև իր հարևանների հարևանների հետ, աշխարհագրական հարևանների հետ, այսինքն՝ Արևելյան գործընկերության 6 երկրների և նրանց հարևանների հետ, ինչպիսին են, օրինակ, Ղազախստանը, Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք հաստատապես չեն կարող օրինականորեն մտնել ԵՄ-ի կազմի մեջ, բայց որոնց հետ ԵՄ-ն պետք է ունենա ռազմավարություն, քանի որ միասին մի շարք հետաքրքրություններ ունեն՝ էներգետիկ անկախություն, ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարում փոխադարձ համագործակցության տրամաբանություն: Այսպիսով՝ Հայաստանը լավ օրինակ է, թե ինչպես պետք է ԵՄ-ն վերանայի իր հարաբերությունները հարևանների հետ:
Brexit-ի գործնական գաղափարն այն է, որ պետք է ասել, թե արդյոք ԵՄ-ին անհրաժե՞շտ է ավելի մեծանալ կամ բարեփոխվել և, իմ կարծիքով՝ այս բանավեճը պետք է վերաիմաստավորի սեփական մոտիվացիան, թե ինչո՞ւ եք դուք ուզում անդամակցել ԵՄ-ին:
Մի շարք երկրներ շատ էին ձգտում խոչընդոտել կամ էլ շատ լիբերալ էին Բրիտանիայի հանդեպ: Դա իմ առաջին տեսակետն է: Երկրորդ՝ կա հարցում, թե ինչու է ստեղծվել Եվրոպական Միությունը: Եթե դա համերաշխությունն է, ապա այն ապացուցեց, որ անարդյունավետ է, քանի որ որոշ երկրներ արդեն ցույց են տվել միգրանտների հարցում, ներքին տնտեսական ճգնաժամի և Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում արտաքին ճգնաժամի ժամանակ իրենց անհամերաշխ լինելը: Այնպես որ, սա կարող է լինել առաջին պատճառը՝ ինչո՞ւ պետք է գոյություն ունենա ԵՄ-ն, արդյոք դա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ պատասխան կա այն հարցին, թե արդյոք դա կոլեկտիվ անվտանգությա՞ն կազմակերպություն է: Ոչ, քանի որ այն չի ստեղծվել այդ նպատակով: Այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա սահմանելու, թե ինչպե՞ս մենք կարող ենք համագործակցել, որպեսզի Շենգենյան գոտու կամ այլ երկրների ներսում ավելի բարձր անվտանգություն ունենանք:
Երկրորդ հարցը, որը, ես կարծում եմ, որ կարող է բարձրացվել Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների ժամանակ, երբ նա հանդիպում է Ֆինլանդիայի, Հունգարիայի, Լեհաստանի, կամ նույնիսկ Բալթյան երկրների իր գործընկերների հետ, արդյոք Եվրոպան պաշտպանողակա՞ն վերաբերմունք է ստանձնել Ռուսաստանի նկատմամբ: Այս հարցը, թերևս, մենք կբարձրացնենք առաջիկա տարիների ընթացքում: Այսինքն, կարելի է ասել՝ Եվրոպան զսպման ռազմավարություն չէ, զսպման գործիք չէ, որ ստեղծել են պատահական երկրներ՝ Ռուսաստանի հեռանկարները զսպելու համար: Դա ՆԱՏՕ-ի գործիք չէ: ԵՄ-ի 31 պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են, և մենք ունենք նույն ռազմավարությունը, ունենք նույն զգացումն ու ընկալումը ռուսական արտաքին քաղաքականության և պաշտպանության ու անվտանգության օրակարգի հանդեպ, ինչ և Ռուսաստանի ղեկավարությունը:
Երրորդ՝ հաստատ կա ճգնաժամ, թե ինչպես Եվրոպան կարող է լուծել այն հիմնական խնդիրները, որոնց նա բախվում է, այսինքն՝ գնահատել ԵՄ բոլոր 7 միլիոն բնակիչների անվտանգությունը և կառուցել հիմքն այնպես, որ բավարար կարողություն ունենա լուծելու մնացած աշխարհի անվտանգության հարցերը: ԵՄ-ն ապահովում է աշխարհի ՀՆԱ-ի 24%-ը, ամբողջ առևտրի 1/4-ը ԵՄ-ում է, եթե վերցնենք նաև Բրիտանիան, թվերը կնվազեն: Բայց դա էական չէ, քանի որ մենք չունենք գլոբալ, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, այսինքն `մենք ունենք գործիքներ, մենք ունենք ապացույցներ, մենք ամենամեծ հզոր բիո-թիմն ենք՝ 25 մլն քառակուսի կիլոմետր տնտեսական գոտու հետ, ուստի մենք ամենամեծ նեո-թիմ ազգն ենք, մենք ունենք հետազոտությունների և զարգացման շատ մեծ հնարավորություններ, սակայն մենք չունենք քաղաքական կամք, մենք չենք գործադրում անհրաժեշտ քաղաքական կամք՝ պաշտպանելու այս 2 ցուցանիշները, այսինքն, մենք չունենք միասնական ռազմական և անվտանգության ռազմավարություն, և մենք բավարար պաշտպանված չենք այնտեղ, որտեղ եվրոպական իշխանության գործոնները վտանգված են, այսինքն՝ Հարավային Աֆրիկայում ճգնաժամից հետո, կամ այն, ինչ տեղի է ունենում Լիբիայում կամ Մերձավոր Արևելքում:
– ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը հայ պաշտոնյաները հիմնավորում էին նաև անվտանգության որոշակի խնդիրների առկայությամբ: Ըստ Ձեզ՝ արդյոք արդարացվա՞ծ է Հայաստանի ընտրությունը, հատկապես՝ ապրիլյան պատերազմից հետո:
– Այս հարցը, որ դուք ուղղում եք ինձ, առնչվում է շատ տարբեր փոխհարաբերությունների: Մի քանի օր առաջ Մոսկվայում հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նախագահ Սարգսյանին ասել է, որ սերտ հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնվում է անվտանգության օրակարգի վրա, որը, իհարկե, կապված է սառեցված հակամարտության հետ, որը, սակայն, ապասառեցվեց մի քանի ամիս առաջ: Բայց, ես վստահ չեմ, որ կա նման իրողություն, քանի որ մենք տեսանք այն փաստը, որ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու անհրաժեշտությունը հենվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների վրա, որոնք գտնվում են շրջակա տարածքում: Իհարկե, ես խոսում եմ Թուրքիայի, ինչպես նաև Իրանի մասին, որը կարող է կարևոր դեր խաղալ և որը հայտարարել ու ապացուցել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ղարաբաղյան հակամարտության հարցում:
Ես չեմ ասում, որ Ռուսաստանը կապ չունի, ես ասում եմ, որ այդ տարածաշրջանում Ռուսաստանն անվտանգության միակ խաղացողը չէ: Եվ սա է հենց պատճառը, որ դա կարևոր է: Բայց Վլադիմիր Պուտինը նախագահ Սարգսյանին ասել էր նաև, որ կարևոր է վերսկսել Ղարաբաղյան հարցում միջնորդական գործընթացը, քանի որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ը ու Ֆրանսիան են Մինսկի գործընթացի համանախագահներ:
Այնպես որ, այն գաղափարը, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական համայնքի մի մասը, որպեսզի ապահովվի նրա անվտանգությունը, օրինակ՝ զգացվի ՀԱՊԿ-ի ներկայությունը, կարծում եմ, չափազանց ծայրահեղ է՝ որպես պատասխան: Կարևոր է հաշվի առնել, որ այս տարածքը՝ Հարավային և Հյուսիսային Կովկասը, կարիք ունի կայունության, որը չի կարող ապահովվել միայն մեկ խաղացողի ջանքերով: Իհարկե, Մոսկվայի և Անկարայի միջև նոր հարաբերությունները ևս չափազանց կարևոր են, քանի որ 2008 թվականի վրացական ճգնաժամից հետո երկու երկրներ հայտարարեցին, որ պատրաստ են աշխատել միասին: Սակայն դա կարևոր է նաև Իրանում միջուկային խնդրի շուրջ 2015 թ. հուլիսին ստորագրված ընդհանուր համատեղ համաձայնագրից հետո, քանի որ նոր խաղացողներ կարող են ներգրավվել այդ խաղում: Մասնավորապես՝ ես նկատի ունեմ Իրանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: