«Արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները». Լևոն Զուրաբյան
«Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները, և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ՝ ձեզ կհայտնենք»,- այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե միայն այդ հինգ պահանջների կատարվելու դեպքո՞ւմ է հնարավոր կոնսենսուս, թե՞ հնարավոր է՝ ինչ-որ պահանջներ զիջվեն, Լ. Զուրաբյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել:
«Ես ձեզ երաշխիք եմ տալիս՝ ՀԱԿ-ը չի համաձայնի որևէ բանի, որին դուք համաձայն չլինեք: Ձեզնից մեկը գա-ասի՝ սա լավ բան չէ, ես խոստանում եմ չհամաձայնել: Դուք հիշում եք, որ մենք դադարեցրեցինք և առկախեցինք այդ բանակցությունները՝ հայտարարելով, որ ձեր զիջումների ծավալը բավարար չէ, հենց ցույց տաք, որ պատրաստ եք ընդառաջ գնալ, մենք կվերսկսենք այդ բանակցությունները: Եթե մենք վերսկսենք բակացությունները՝ այստեղից տրամաբանորեն ինչ-որ բան հետևո՞ւմ է: Այո»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: