Բաժիններ՝

«Միշտ ասում էր. «Պապա ջան, մի մտածիր, հես ա կգամ, իրար հետ կգնանք՝ կաշխատենք, տունը ռեմոնտ կանենք». պատմում է զոհված զինծառայող Գևորգ Գևորգյանի հայրը

Ղարաբաղի հարավային սահմանի դիրքերում ապրիլի 19-ին զոհված աքորեցի զինվոր Գևորգ Գևորգյանի ընտանիքը կարիքի մեջ է: Գևորգը ծառայության էր մեկնել 2015թ. հունվարի 20-ին: Գևորգի հայրը՝ Գարեգին Գևորգյանը, 168.am-ին պատմեց, որ Գևորգը միշտ ասում էր. «Պապա ջան, մի մտածիր, հես ա կգամ, իրար հետ կգնանք՝ կաշխատենք, տունը ռեմոնտ կանենք. լավ կլինի»:

Լոռու մարզի Աքորի գյուղում ապրող ընտանիքը սոցիալապես անապահով է, միակ եկամուտը 36 հազար դրամ նպաստն է: «Աշխատանք չունենք, ես գնում էի Ռուսաստան, դա էր իմ աշխատանքը, և նպաստով էինք յոլա գնում,- ասում է Գևորգի հայրը ու հիշում, որ որդու հետ միասին տարբեր տեղերում էին աշխատում,- Դպրոցում մինչև 8-ամյա է գնացել ու էլ չի գնացել: 3-4 տարի էլ այստեղ-այնտեղ աշխատեց ինձ հետ միասին՝ բախչա փորել, բան անել, որ յոլա գնանք: Հետո գնաց բանակ: Երեք տղա ունեմ, երեք աղջիկ: Մի տղաս մահացավ… Մի տղաս 24 տարեկան է, ծառայել է, մյուսը՝ 15, աղջիկներիցս մեծը 11 տարեկան է, միջնեկը՝ 6, փոքրը՝ 2: Տուն ունենք, բայց ռեմոնտի կարիք ունի»:

Gevorg Gevorgyan-cnoxner (1) Gevorg Gevorgyan-cnoxner (2)

Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին անգամ տղայի հետ խոսել է ապրիլի 18-ին՝ որդու զոհվելուց մեկ օր առաջ. «Ամսի 18-ի իրիկունը ժամը 8:10-ին խոսել ենք, ամսի 19-ի առավոտ 10-ից 10 պակաս դեպքը եղել է: Տղաս ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չմտածեք մեր մասին, մենք լավ ենք»:

Կարդացեք նաև

Գևորգ Գևորգյանի ընտանիքին օգնելու համար բացվել է հաշվեհամար Գևորգի հոր՝ Գարեգին Գևորգյանի անունով.

Acba credit agricole bank
220 323 192 52 0000

Լուսանկարները՝ hetq.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս