Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում հանդես կգա զեկույցով՝ կապված ԼՂ իրավիճակի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Federika-Mogerini-EPA-Valda-Kalnina.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումները քննարկվելու են ապրիլի 11-14-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանում իր աղբյուրներին:
Գործակալության հաղորդմամբ՝ քննարկումը տեղի կունենա ապրիլի 12-ին: Այդ թեմայով նախատեսվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ելույթը: Մոգերինին խորհրդարանականների առաջ հանդես կգա զեկույցով: