Վրաստանի նախագահը կատարել է շատ կարևոր ու պատմական հայտարարություն. «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն
«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դիմել է հեռուստաընկերության առաջ հավաքված իր կողմնակիցներին ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը համարել «պետականորեն կարևոր»: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ես ողջունում եմ պետականորեն շատ կարևոր ու պատմական հայտարարությունը, որն արվել է նախագահի կողմից: Դա իսկական պետական գործչի հայտարարություն էր, ով մտածում է պետության մասին»,- հայտարարել է Նիկա Գվարամիան:
Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլին հատուկ հրավիրված ճեպազրույցում կոչ էր արել դատավոր Ուրտմելիձեին զերծ մնալ կոշտ ու հապճեպ որոշումներ կայացնելուց:
Նա նաև քննադատել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որ նա ստեղծված լարվածությունը լիցքաթափելու փոխարեն նպաստել է երկրում լարվածության էսկալացիային: