Բաժիններ՝

Վրաստանի վարչապետի հայտարարությունը դուրս է գալիս ժողովրդավարական նորմերի շրջանակից. Կառլ Բիլդտ

Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաստանի կառավարությունը փորձում է փակել առաջատար հեռուստաընկերությունը: Կապ չունի՝ այն ընդդիմադի՞ր է, թե՞ ազատ»,- գրել է Բիլդտը:

Նա իր վրդովմունքն է հայտնել՝ կապված Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունների հետ ու համարել է, որ դրանք դուրս են գալիս ժողովրդավարության սահմաններից:
«Երկրի վարչապետի կողմից ասված հայտարարությունները վրդովեցուցիչ են, ինչը դուրս է գալիս ժողովրդավարական նորմերի շրջանակից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է կատարել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին իշխանություններն արժանի են ժողովրդի կողմից դատաստան տեսնելու:

«Նրանք պետք է շնորհակալ լինեն այն բանի համար, որ ժողովուրդը այդ 3 տարվա ընթացքում նրանց հետ չարեց այն, ինչ տեղի է ունենում այդ տեսանյութում: Հնարավոր է՝ ես կոպիտ կթվամ, բայց նրանք դրան արժանի են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա նաև «հնարավոր սադրանք» է անվանել «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի երեկ կատարած հայտարարությունը շանտաժի մասին, թեև դատախազությանը հանձնարարել է հետաքննել այդ գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս