Քաղաքացին ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել ինքնավնասել իրեն. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՌԴ քաղաքացի, բայց ազգությամբ հայ մի տղամարդ ն ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել ինքնավնասել իրեն:
30-ամյա երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը:
Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն: