Ադրբեջանցի սահմանապահները ԴԱԻՇ-ի զինյալի են ձերբակալել
Հոկտեմբերի 15-ին Զակատալսկի շրջանի Ուզունգազմալար գյուղի մոտ ադրբեջանա-վրացական պետական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Շախսևեն գյուղի բնակիչ Փարվիզ օղլու Շիրինովը (1990 թ.ծ.): Ինչպես հայտնել են APA-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամլո կենտրոնից, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Շիրինովն ավելի վաղ կռվել է Սիրիայի տարածքում՝ ԴԱԻՇ-ի կազմում:
Տղամարդը դարձյալ ցանկացել է հատել Վրաստանի հետ պետական սահմանը, այնտեղից անցնել Թուրքիա, ապա՝ Սիրիա:
Նրան օգնելու կասկածանքով ձերբակալվել է նաև Ալիաբադ գյուղի բնակիչ Աֆղան Նիյազի օղլու Շամխալովը: