Միջազգային կազմակերպություններն ադրբեջանական բանկից դուրս են բերում իրենց դրամական միջոցները
Ադրբեջանական Report կայքը, հղում կատարելով AccessBank ՓԲԸ-ին, հայտնում է, որ 2015 թվականի 9 ամսում ֆինանսական ինստիտուտներն ու միջազգային կազմակերպությունները ադրբեջանական բանկից հետ են կանչել իրենց դրամական միջոցների մի մասը:
2015թ. երրորդ եռամսյակում ֆինանսական հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները AccessBank-ից հետ են կանչել 61 605 հազար մանաթ կամ իրենց տրամադրած վարկերի 10,75%-ը:
Այդ գումարից 53,6 մլն մանաթը բաժին է ընկնում ֆինանսական հաստատություններին, 8 մլն մանաթը՝ միջազգային կազմակերպություններին: