Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/cf4d5d39c1b31888b81cd4216d9da339d33e6fc1.jpeg)
2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն