«Միսս Ավստրիան» խորհրդավոր պայմաններում մահացել է ավստրիական Ալպերում
Ավստրիայում հետաքննում են գեղեցկության թագուհի Էնա Կադիչի մահվան փաստը, ով վազքի ժամանակ ընկել է անդունդը:
Երկուշաբթի օրը «Միսս Ավստրիան» սովորականի պես վազքի է դուրս եկել Բերգիզել լեռան լանջին ու անսպասելիորեն ընկել է 30 մետր բարձրությունից:
Վնասվածքներ ստացած Կադիչը կարողացել է զանգել եղբորը: Այնուհետ աղջկան հայտնաբերել են անգիտակից վիճակում:
26-ամյա գեղեցկուհուն ուղղաթիռով տեղափոխել են Ինսբրուկի կլինիկաներից մեկը, որտեղ նա նախօրեին մահացել է:
Նրա մահվան փաստով զբաղվում են ոստիկանները: Ինչպես հայտնում է Mirror-ը, աղջիկը պարբերաբար վազում էր լեռան մոտակայքում ու հիանալի գիտեր տեղանքը:
Էնա Կադիչը «Միսս Ավստրիա» էր դարձել 2013-ին, ապա իր երկիրը ներկայացրել «Միսս աշխարհ» մրցույթում: