Բաժիններ՝

Ադելը պաշտոնապես հայտարարել է իր նոր՝ «25» ալբոմի լույս ընծայման մասին

ԶԼՄ-ների բազմաթիվ չճշտված տեղեկություններից հետո երգչուհի Ադելը պաշտոնապես հայտնել է իր նոր ալբոմի լույս ընծայման մասին:

Ինչպես պատմել է 27-ամյա Ադելը Twitter-ում, «25» կոչվող ալբոմը կնվիրվի իր 25-ամյակին:

Ադելի խոսքով՝ ինքը երբեք իրենից գոհ չի եղել ու շատ ժամանակ է ծախսել՝ երազելով մեծանալ, ինչ-որ բան հիշել կամ մոռանալ՝ փորձելով ժամանակը վերադարձնել:

«Իմ նախորդ՝ «21» ալբոմը բաժանման մասին էր, իսկ նորը՝ հաշտվելու: Ինքս ինձ հետ հաշտվելու»,- բացատրում է երգչուհին:

«25-ամյակը ինձ համար անվերադարձելիության կետ էր, կայծակ՝ պարզ երկնքում՝ երրորդ տասնամյակի մեջտեղում: Բալանսավորելով տարեց դեռահասի ու մեծահասակի միջև՝ ես ընտրություն կատարեցի ու գիտեմ, թե ինչ եմ ուզում միշտ լինել՝ ոչ մի հին բան դուրս չնետելով անցյալիցս»,- ասում է Ադելը:

Ադելի նախորդ՝ պլատինե դարձած ալբոմը լույս էր տեսել մոտ 4 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս