Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները. Համիլ Չիթչան

«Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա: Հայ-իրանական հարաբերությունները նպաստում են, որ ավելի մեծ ինտեգրացիա լինի երկու երկրների միջև: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային՝ զարգացնելու համար տնտեսական, առևտրային հարաբերությունները, որպեսզի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծանա»,- այսօր հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական կառավարական հանձնաժողովի համանախագահ Համիլ Չիթչանը:

Նա կարևորեց երկու երկրների ԱԱՊ-ների ջանքերը: Հ. Չիթչանի խոսքով՝ սեպտեմբերից սկսվել են էլեկտրահաղորդման 400 կվտ հզորությամբ բարձրավոլտ գծերի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ փոխհոսքերի ծավալները 300 մեգավատից կհասնի 1100 մեգավատի:

«Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների և տարբեր ոլորտներում համագործակցության համար՝ օդային հաղորդակցության, տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնապահության, հիդրոէներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքերի, նավթի, գազի և այլ ոլորտներում: Դա շատ գրավիչ է մասնավոր սեկտորի համար և շատ մատչելի են այդ ոլոտները»,- ասաց Հ. Չիթչանը:

Տեսանյութեր

Լրահոս