Բաժիններ՝

Հայազգի «Մատանիների տիրակալը». ստամբուլաբնակ ոսկերիչ Սևան Բըչաքչըի խենթացնող զարդերը

Ստամբուլաբնակ ոսկերիչ Սևան Բըչաքչըն մեր ժամանակների ամենահայտնի ու Թուրքիայի ամենաճանաչված ոսկերիչներից է (www.sevanbicakci.com): Նրան անվանում են ժամանակակից ոսկերչական աշխարհի վարպետը, անգամ անվանում են «Մատանիների տիրակալ», հայտնում է Livemaster.ru-ն:

Նրա տաղանդի երկրպագուներն այնպիսի աստղեր են, ինչպիսիք են Բրուք Շիլդսը, Քեթրին Զետա-Ջոնսը, Էլիզաբեթ Հերլին, Լիվ Թայլերը, Հոլլի Բերին, Մըրայա Քերին, Սելին Դիոնը, Լեդի Գագան ու Ռիհաննան:

Սևան Բըչաքչըն (Sevan Bicakci) ծնվել է 1972 թվականին, 12 տարեկանից ոսկերչական արվեստի հմտությունները սովորել է հայ ոսկերիչ Հովսեփ Չաթաքի մոտ՝ դառնալով նրա օգնականը:

150713135017 (8)

150713140206 (2)

150713133436 (3)

150713133436 (4)

150713133436 (5)

Այս չորս տարիները, որ նա անցկացրել է Ստամբուլի Մեծ շուկայում ոսկերչի մոտ աշակերտություն անելով, նրա համար եղել են ոչ միայն ոսկերչական հմտություններին տիրապետելու տարիներ, այլև նա կարողացել է գտնել իր սեփական ոճն ու ձայնը, որը ծնվել է կրքից: «Տեխնիկան կարելի է սովորել, սակայն կիրքն ամենակարևոր բաղադրիչն է, այն կամ կա, կամ չկա»,- ասում է Բըչաքչըն:

2002 թվականին նա թողարկել է ոսկերչական զարդերի իր առաջին ինքնուրույն հավաքածուն, որը մեծ հաջողություն է ունեցել: Նա երեք անգամ ստացել է Town and Country պարգևը, ինչպես նաև Թուրքիայում ճանաչվել 5 ամենահաջողակ ոսկերիչներից մեկն ու արժանացել Golden Designer կոչմանը:

2009 թվականին Սևան Բըչաքչըին Լոնդոնի Victoria and Albert Museum-ի կողմից շնորհվել է Jameel Prize մրցանակը, որը հանձնվում է այն նկարիչներին ու դիզայներներին, ովքեր աշխատում են մուսուլմանական ավանդույթների համաձայն:

Բըչաքչըն օգտագործում է ոսկերչական արվեստի բազմաթիվ տարատեսակ տեխնիկաներ, ինչպիսիք են միկրոխճանկարչությունը, գեղագրությունը: Սակայն առավել հատկանշական է նրա գործերում հաճախակի կիրառվող այն տեխնիկան, որի արդյունքում քարի ներսում ստեղծվում է ծավալուն պատկերի էֆեկտ: Ստեղծվում է տպավորություն, որ հեղինակը քարի ներսում տեղադրել է թռչուն, միջատ ու անգամ՝ ամբողջական ճարտարապետական համալիր:

150713133436 (7)

150713135017

Նրան զուր չեն անվանում «Մատանիների տիրակալ»: Նրա մատանիները բազմազան են ու անկրկնելի:

Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ Սևանը նախկինի պես շարունակում է աշխատել Ստամբուլի Մեծ շուկայում (Grand Bazaar) գտնվող իր արհեստանոցում, չի սիրում լինել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ոսկերիչն իրեն շրջապատել է համախոհներով ու աշակերտներով, ովքեր դարձել են ոսկերչական կուռ թիմ ու օգնում են կյանքի կոչել վարպետի նորանոր մտահղացումները:

150713134051 (1)

150713135017 (2)

Բըչաքչըի արհեստանոցը տարեկան արտադրում է մոտ 350 զարդ: Նրա զարդերից յուրաքանչյուրն այնքան բարդ է իր կատարման յուրահատկությամբ, որ յուրաքանչյուր նոր զարդի ստեղծման համար կարող է պահանջվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Այսօր Սևան Բըչաքչըի զարդերը վաճառվում են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ նրա երկու սեփական բուտիկներում, որոնցից մեկը գտնվում է Ստամբուլում, մյուսը՝ Դուբայում: Sevan Bicakci բրենդի որոշ զարդեր կարող են արժենալ մինչև մի քանի հարյուր հազար դոլար:

150713135017 (5)

150713135017 (6)

150713135017 (8)

150713135017 (9)

150713135017 (11)

150713140206

150713140206 (5)

150713140206 (6)

150713140206 (7)

150713140206 (8)

 

?

?

150713141733 (1)

150713142736

150713142736 (1)

150713143407

150713143407 (1)

150713143407 (2)150713142736 (2) 150713140206 (1)

 

Նյութը պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս