Բաժիններ՝

Ղրղզստանի կառավարությունը հաստատել է ԵՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ արձանագրությունները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին միանալու մասին արձանագրությունների նախագծերը: Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:

Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևը հայտարարել է, որ այդ արձանագրությունները նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին (ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելու մասին) ստորագրված պայմանագրին կհավելվեն մայիսի 8-ին, ապա դրանք կանցնեն վավերացման ընթացակարգ և դրանից հետո Ղրղզստանը պաշտոնապես կդառնա ԵՏՄ-ի անդամ:

Սարիևը հավելել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությունն արդեն առաջին օրերից հնարավորություն կտա ապահովել ապրանքների, կապիտալի ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ինչպես նաև կլուծի ղրղզ աշխատանքային ներգաղթյալների զբաղվածության հարցը:

Սարիևի խոսքերով՝ Ղրղզստանը մեկ տարում կատարել է ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեծ ծավալի աշխատանք. «ԵՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ողջ բազան արդեն իսկ հաստատված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031