Հայաստանը բաց է ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է համանախագահների ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հանդիպմանը.

«Այսօր Փարիզում արդյունավետ և դրական հանդիպում ունեցանք (Հայաստանի) արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»:

Մեկ այլ գրառման մեջ Ուորլիքն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությանը. «Հուսով ենք, որ  Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր – 2015»-ին հայ ատլետների մասնակցությունը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ և վստահություն կառուցելուն»:

Տեսանյութեր

Լրահոս