Կանադայի խորհրդարանը ապրիլի 24-ը ճանաչեց ցեղասպանությունների հիշատակի օր
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ արարողություններ են կազմակերպվել Կանադայում։ Ինչպես Կանադայից տեղեկացնում է Կամո Մայիլյանը, հիշատակի երթը մեկնարկել է երկրի խորհրդարանի մոտից և ավարտվել Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Մասնակիցների թիվը գերազանցել է 10 հազարը։
Ավելացնենք, որ Կանադայի խորհրդարանը այսօր օրենքի նախագիծ ընդունեց (թիվ M-587), որով ապրիլի 24-ը ճանաչեց բոլոր ցեղասպանությունների օր։
Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը: